Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդն այլևս չի խաղա ազգային թիմում 23 համարի խաղով։
Այս որոշումը կապված չէ հենց խաղացողի ցանկության հետ, այլ թելադրված է «մարքեթինգը քայլով»։ Այժմ ֆուտբոլիստը կխաղա 9 համարի մարզաշապիկով, այս մասին տեղական TV 2-ին տված հարցազրույցում հայտարարել է Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակկենը։
Հոլանդը Նորվեգիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 19 տարեկանում և մինչ այժմ կրում էր 23 համարի մարզաշապիկը։
Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։
Կարդացեք նաև՝ Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում առաջիկա խաղերին․ Մեր ընտրանու և մրցակիցների հայտացուցակները