«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Բարսելոնային»:
25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է այս ամառ, նա կդառնա ազատ գործակալ։
«Բարսայի» հետ կոտդիվուարցին չորս տարով պայմանագիր է կնքել՝ տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձով (այլ աղբյուրների համաձայն՝ 7 միլիոն), հայտնում է Diario Sport-ը։
Կեսիեն պայմանագիր ստորագրելու համար բոնուս չի ստանա, ինչն էլ պատճառներից մեկն է, որ կատալոնական ակումբը կարողացավ նրան այդքան բարձր աշխատավարձ առաջարկել։