Lequipe-ն հայտնում է, որ Դիեգո Սիմեոնեն պահպանել է առաջատարի դիրքը ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների վարկանիշում։
«Ատլետիկոյում» մասնագետը ստանում է ամսական 3,33 միլիոն եվրո։
Նրան հաջորդում են Խոսեպ Գվարդիոլան (1,89 մլն), Յուրգեն Կլոպը և Անտոնիո Կոնտեն (1,49 մլն՝ երկուսն էլ)։
Ֆրանսիայում հավասարը չունի Մաուրիսիո Պոչետինոն (1,1 մլն)։ Իսկ Իտալիայում ամենաշատը վաստակում է Մասիմիլիանո Ալեգրին (1,17 մլն)։