Ինչպես տեղեկացնում է Sportall-ը, «Ռուբինի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի «Դինամո-Բաթումիում»:
Ըստ աղբյուրի՝ դա վեցամսյա ժամանակավոր պայմանագիր կլինի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կվարացխելիան 15 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Նապոլի»։
Հստակեցվում է, որ եվրոպական ակումբները հիմա չեն ցանկանում ձեռք բերել վրացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Դրա պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ն ընդհանրապես կարող է թույլ տալ ամռանը բոլոր լեգեոներներին առանց փոխհատուցման հեռանալ ՌՊԼ-ի ակումբներից։
«Դինամո-Բաթումին» Վրաստանի գործող չեմպիոնն է։