Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը հայտնել է, որ որոշ թիմեր կարող են չավարտել ընթացիկ մրցաշրջանը։
«Ակումբները չգիտեն, թե քանի խաղացող չի վերադառնա միջազգային ընդմիջումից հետո։ Նրանք կարող են պարզապես չավարտել առաջնությունը վնասվածքների, որակազրկումների պատճառով։
Ակնհայտ է, որ խախտվում է մարզական սկզբունքը, սակայն չպետք է ոտնահարել նաև ակումբների՝ ՌՊԼ մտնելու իրավունքը։
Հետևաբար, ընդլայնումը փոխզիջում է, որը կարելի է փնտրել: Ակումբները ցանկանում են, որ ոչ ոք դուրս չմնա առաջնությունից, և ՖԱԼ-ի առաջին երկու թիմերը մտնեն Պրեմիեր Լիգա»,- Խաչատուրյանցի խոսքերն է փոխանցում Sport24-ի թղթակից Դենիս Նիկոլաևը։