Նիդերլանդների հավաքականի, «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը կարող է գլխավորել «ՊՍՎ Էյնդհովենը», հայտնում է Eindhovens Dagblad-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, վան Նիստելրոյը ՊՍՎ-ն գլխավորելու հիմնական թեկնածուն է: Առաջիկա ամռանը նա կարող է ստանձնել թիմի ղեկը:
Այս պահին Ռուդը գլխավորում է ՊՍՎ-ի երիտասարդական թիմը, բայց ակումբի ղեկավարները կարծում են, որ վան Նիստելրոյը պատրաստ է նաև մեծահասակների թիմը գլխավորելուն:
Նախկին հարձակվողը 2016 թվականից է աշխատում ՊՍՎ-ի համակարգում: