Խրիստո Ստոիչկովը մեկնաբանել է «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4-0).
«Չավին կարողացավ լեզու գտնել խաղացողների հետ: Նրանք «Բերնաբեուում» խաղում էին այնպես, ինչպես տանը: Պեդրին ավելի հաճախ էր խլում գնդակը, քան «Ռեալի» չորս կիսապաշտպանները։ Հարձակման եռյակը շատ լավ գործեց:
Այս խաղը դեռ երկար կհիշվի, բոլոր առումներով կատարյալ համընկնում է: Չավին գերազանցեց Անչելոտիին ամեն ինչով՝ թիմի ֆիզիկական պատրաստվածությամբ, մարտավարությամբ, հոգեբանությամբ։
Խաղացողները բոլորովին այլ տրամադրություն ունեին։ Ոմանք կենտրոնացած էին, մյուսները ծիծաղում էին ու կատակում»,- ասել է «Բարսելոնայի» նախկին խաղացողը Onda Cero-ի եթերում։