Ստեֆանո Պիոլին կիսվել է «Միլանում» աշխատելու տպավորություններով.
«Ինձ բախտ է վիճակվել ամեն օր խոսել Պաոլո Մալդինիի հետ: Ես միշտ ասել եմ, որ բախտ ունեմ մարզել խաղացողների մեծ խումբ, որոնք հիանալի կերպով մարմնավորում են այս ակումբի արժեքները։ Միասին մենք փորձում ենք նոր էջ գրել պատմության ակումբի պատմության մեջ։
«Միլանում» ընդամենը մի քանի օր անց ես զգացի մի բան, որը երբեք այլ տեղ չէի զգացել, անմիջապես զգացի ինձ ինչպես տանը։ Ահա թե ինչ է ինձ համար «Միլանը»՝ տուն:
Ճնշումն իմ աշխատանքի մի մասն է, բայց դա նաև մոտիվացնում է ինձ, քանի որ հիշեցնում է, որ ես միշտ կարող եմ ավելի լավ անել:
Մեր նպատակն է ուրախացնել մեր երկրպագուներին։ Դրա համար մենք խաղում ենք: Ունենք հիանալի երկրպագուներ և երբեք չենք դադարի շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ նրանց կիրքը միշտ վարակիչ է եղել», «ռոսոներիների» գլխավոր մարզիչի խոսքերն է փոխանցում Football Italia։