Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Լա Լիգայում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո:
«Տխուր օր էր, բայց մենք թիմ ենք: Հաղթել կամ պարտվել, մենք դա անում ենք միասին և կարձագանքենք այնպես, ինչպես պետք է:
Գիտեմ, որ դեռ ցավալի է մտածել տեղի ունեցածի մասին, բայց հավատացեք, որ մեր թիմն ամեն ինչ կտա, որպեսզի նվաճի այն գավաթները, որոնց հավակնում է:
Մենք լավագույն դիրքում ենք դա անելու համար, քանի որ մենք «Ռեալն» ենք: Մենք պետք է հարգենք մադրիդցիների պատմությունն ու ավանդույթները։ Հիմա ավելի քան երբևէ»,- գրել է Կուրտուան իր թվիթերյան էջում։
Ayer fue un día triste pero somos un equipo. Ganemos o perdamos lo hacemos juntos y de la misma forma reaccionaremos. Sé que aún es doloroso pensarlo y pedirlo, pero confiad en que este equipo va a dar todo por ganar los títulos que tenemos en juego. pic.twitter.com/NmlCViHaj4
— Thibaut Courtois (@thibautcourtois) March 21, 2022