«Միլանի» 25-ամյա իվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն, որի պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամռանը, կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է լրագող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում:
Աղբյուրը նշում է, որ Կեսյեն արդեն բուժզննում է անցել Լուգանոյի կլինիկայում, իսկ հետո պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, որն ուժի մեջ կմտնի արդեն ամառվանից: Պայմանագրի համաձայն, Ֆրանկն առաջիկա 4 տարիների ընթացքում տարեկան 7 մլն եվրո կվաստակի:
Ընթացիկ մրցաշրջանում Կեսյեն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2019 թվականի հուլիսին է դարձել «Միլանի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Ատալանտայից» 24 մլն եվրոյի դիմաց:
Հիմա նրա տրանսֆերային արժեքը 45 մլն եվրո է գնահատվում: