«Բարսելոնան» օգոստոսին կխաղա Հենրիխ Մխիթարյանի թիմի հետ, հայտնում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբը նախատեսում է «Ռոմային» հրավիրել ամենամյա ընկերական մրցաշարին։ 57-րդ Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում օգոստոսի 6-ին կամ 7-ին։
Բացի այդ, «Բարսան» արդեն պայմանավորվել է երկու ամառային շրջագայությունների մասին Ավստրալիայում և ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է այս ամառ, «Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հայ ֆուտբոլիստի հետ։