45-ամյա ուկրաինացի մասնագետը, որն ավելի վաղ գլխավորել է երկրի ազգային թիմն ու իտալական «Ջենոան», կիսվել է մանկության հիշողություններով՝ կապված Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետ.
«Երբ տեղի ունեցավ Չեռնոբիլի պայթունը, ԽՍՀՄ-ում ամեն ինչ գաղտնի էր պահվում, բայց իմ հայրը գիտեր այդ մասին, քանի որ նա զինվորական էր: Նա տուն էր բերել այն սարքը, որով չափում են ռադիացիան:
Մի անգամ ես ֆուտբոլ էի խաղում մանկական խաղահրաարակում, գնդակին այնպես հարվածեցի, որ այն հայտնվեց դիմացի շինության տանիքում: Մի կերպ բարձրացա այնտեղ ու ևս 6-7 գնդակ հայտնաբերեցի: Վերցրի բոլոր գնդակները, 3-ը տուն բերեցի, իսկ մնացածը տարան ընկերներս: Երբ վերադարձա, հայրս վերցրեց այդ գնդակն ու չափեց ռադիացիան: Ցուցանիշներն այնքան բարձր էին, որ մենք ստիպված եղանք այրել գնդակը»,- Շևչենկոյի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: