Հունվարին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն առաջարկ է ունեցել միանգամից հինգ տարբեր ակումբների հետ։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այն ժամանակ գաբոնցին հանդես էր գալիս Լոնդոնի Արսենալի կազմում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օբամեյանգը հիանալի առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիայից, սակայն աֆրիկացին ցանկացել է սպասել եվրոպական թոփ-ակումբների առաջարկին։ Արդյունքում նա հայտնվեց Բարսելոնայում։
Հիշեցնենք, որ երեկ Օբամեյանգը օգնեց «Բարսային» ջախջախել «Ռեալին»՝ դուբլով և գոլային փոխանցում կատարելով Ֆերան Տորեսին:
























































