Մարտի 20-ին Ա Սերիայի 30-րդ տուրում «Ռոման» 3-0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
Խաղի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը։ Անգլիացի ֆուտբոլիստի համար, որը Հռոմ է տեղափոխվել 2021-ի ամռանը, սրանք 22-րդ և 23-րդ գոլերն էին այս մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում։
24-ամյա հարձակվողը ռեկորդակիր դարձավ «Ռոմայի» կազմում՝ նորամուտի մրցաշրջանում թիմում խփած գոլերի քանակով։
Ավելի վաղ այս ռեկորդը կիսում էին Գաբրիել Բատիստուտան ու Վինչենցո Մոնտելան, որոնք «Ռոմայում» իրենց առաջին մրցաշրջանում 21-ական գոլ էին խփել։