MLS-ի 4-րդ տուրի շրջանակում «Կոլամբուս Քրյուն» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «ՆՅ Ռեդ Բուլի» հետ արտագնա խաղում։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հանդիպման դրվագներից մեկում Սելարայանը շրջանցեց երկու մրցակցի և փոխանցում կատարեց խաղընկերոջը։
Ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունն իր սոցիալական կայքերում տեղադրել է Սելարայանի մասնակցությամբ դրվագի տեսանյութը։
Այս տուրից հետո «Կոլամբուս Քրյուն» 8 միավորով երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
























































