Marca-ն գնահատել է «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների խաղը Լա լիգայի 29-րդ տուրում։
Մադրիդյան թիմի 8 ֆուտբոլիստ՝ Դանիել Կարվախալը, Էդեր Միլիտաոն, Դավիդ Ալաբան, Նաչոն, Կազեմիրոն, Տոնի Կրոսը, Մարիանո Դիասը և Ռոդրիգոն, գնահատական չի ստացել․ պարբերականը գծիկ է դրել։
«Ռեալի» խաղացողներից ամենաբարձր գնահատակնը ստացել է դարպասապահ Տիբո Կուրտուան՝ երկու աստղ։ Էդուարդո Կամավինգան, Լուկա Մոդրիչը, Լուկաս Վասկեսը, Ֆեդերիկո Վալվերդեն, Մարկո Ասենսիոն ու Վինիսիուս Ժունիորը մեկական աստղ են ստացել։
«Բարսելոնայի» խաղացողներ Էրիկ Գարսիան, Սերժի Բուսկետսը, Ֆրենկի դե Յոնգը, Պեդրին ու Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը այս խաղի ամենաբարձր գնահատականն են ստացել՝ երեք աստղ։
Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ռոնալդ Արաուխոն, Ժերար Պիկեն, Ժորդի Ալբան, Ուսման Դեմբելեն ու Ֆեռան Տոռեսը երկուական աստղ են ստացել, Գավին ու Մեմֆիս Դեպայը՝ մեկական։
Marca-ն նաև գնահատել է թիմի գլխավոր մարզիչների աշխատանքը։ Կառլո Անչելոտին մեկ աստղ է ստացել, իսկ Չավին՝ երեք։