MLS-ի 4-րդ տուրի շրջանակում «Կոլամբուս Քրյուն» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «ՆՅ Ռեդ Բուլի» հետ արտագնա խաղում։
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ Բարլոուն, իսկ 96-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց Նագբեն։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս տուրից հետո «Կոլամբուս Քրյուն» 8 միավորով երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։