«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (4-0).
«Սա ուրախ օր է «Բարսայի» բոլոր երկրպագուների համար: Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Մենք չէինք սպասում, որ իրենց մարզադաշտում այսքան բարձր կլինենք Մադրիդի «Ռեալից»: Նրանք մեկ շաբաթ արձակուրդ ունեին: Բայց մենք դիտարժան խաղ անցկացրինք, և ես շատ գոհ եմ:
Մենք ֆանտաստիկ խաղացինք, և ես շատ գոհ եմ: Մենք գերազանցել ենք «Ռեալին» թե՛ խաղով, թե՛ արդյունքով։ Հեռանում ենք Մադրիդից՝ ականջից ականջ լայն ժպիտով։ Պետք է շարունակենք աշխատել։ Մենք վերցրեցինք 3 միավոր, բայց ոչ տիտղոսը։ Այսպես խաղալով՝ մենք կարող ենք մրցել ցանկացածի հետ։
Ինձ փառք պետք չէ, ավելի լավ է, որ ֆուտբոլիստներն ու ընդհանրապես «Բարսելոնան» ունենան այն։ Սա թիմային հաղթանակ է, ընտանեկան հաղթանակ: Ես փառք եմ ցանկանում Բարսայի ընտանիքին, ես այստեղ եմ դրա համար»,- մեջբերում է Չավիին Mundo Deportivo-ն։
























































