Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալը» Մադրիդում 0-4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»:
Խաղակեսերից յուրաքանչյուրում հյուրերը խփեցին երկուական գոլ: Առաջին խաղակեսում աչքի ընկան Օբամեյանգն ու Արաուխոն: 47-րդ րոպեին Տորեսը հաշիվը դարձրեց 3-0, իսկ 6 րոպե անց Օբամեյանգն այս խաղում խփեց իր երկրորդ գոլը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 54 միավորով 3-րդն է:
«Ռեալը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 66 միավորով:
























































