Սլովակիայի Ֆորտուն լիգայի փլեյ-օֆֆ փուլում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել է «Սերեդին» և 5-1 հաշվով վստահ հաղթանակ տարել։
Տանտերերի կազմում իր առաջին գոլն է խփել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Բարսեղյանը երկրորդ կեսի մեկնարկում է գրավել մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-1։ Հայ ֆուտբոլիստն իր թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
«Սլովանը» 25 խաղից հետո 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։