«Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին խոսել է Ուկրաինա վերադառնալու ցանկության մասին.
«Ես հնարավորություն ունեի սկսել այլ թիմ մարզել։ Ինձ դիմեցին արտասահմանյան ակումբներ, բայց ես նույնիսկ այդ առաջարկները քննարկելու մասին մտքեր չունեի։ Հաղորդագրություն ստացա, որ ազատված եմ պարտականություններից, բայց չեմ կարող դադարեցնել իմ աշխատանքը ակումբում, չեմ ուզում մտածել այդ մասին։
Ուկրաինայում 7 ամիս եմ անցկացրել, մեկ օրում չեմ կարող ամեն ինչ ջնջել։ Եթե Ուկրաինայի առաջնությունը վաղ թե ուշ վերսկսվի, ես կցանկանայի ևս մեկ տարի աշխատել «Շախտյորում», վերադառնալ ակումբ։ Սա ինձ համար առաջնահերթություն է»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Այս պահին Ուկրաինայում մարզական մրցաշարերը դադարեցված են։ Դե Զերբին «Շախտյորի» հետ պայմանագիր է կնքել 2021 թվականի մայիսին։ Նրա պայմանագիրը դոնեցկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։