Անգլիացի հարձակվող Դարեն Բենտը նշել է, թե, որ ֆուտբոլիստներից պետք է ազատվի «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարելու համար, փոխանցում է Daily Mail-ը:
«Պետք է պահել Դե Խեային և Վարանին. Կարծում եմ՝ նոր աջ պաշտպան է հարկավոր։ Մագուայերին հարկավոր է հրաժեշտ տալ: Չեմ կարծում, որ Սքոթ Մաքթոմինեյը բավական լավն է, բայց նա ակումբի սան է:
Կարծում եմ՝ Ֆրեդը տարօրինակ խաղացող է։ Նա այն մարդկանցից է, որոնք վերջին շաբաթներին խաղադաշտ են դուրս եկել, և կարծես ասել. «Գիտե՞ք ինչ: Ես պատրաստ եմ»: Բայց, իմ կարծիքով նա պետք է հեռանա, եթե դուք փորձում եք հաջող թիմ կառուցել:
Սանչոյին պետք է պահել: Ռոնալդուի, Կավանիի և Մարսիալի հեռանալու ժամանակն է:
Եթե նոր մարզչին դուր գա Ռեշֆորդը, ապա ինչ-որ բան կարող է ստացվել։ Եթե նրանից կարողանան առավելագույնը քաղել, ուրեմն պետք է թողնել թիմում, քանի որ երիտասարդ է։
Պոգբան ամենայն հավանականությամբ կհեռանա ամռանը` նա կդառնա ազատ գործակալ։ Ինձ դուր է գալիս Պոգբան որպես խաղացող, իսկապես սիրում եմ, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն արդեն հոգնել են ասել. «Մենք կայունության ենք սպասում»։ Այնպես որ, նա պետք է հեռանա»,- ասել է «Տոտենհեմի» նախկին հարձակվողը: