«Վիլյառեալի» հարձակվող Յերեմի Պինոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է goal.com-ը։
«Սերուցքայինները» մտածում են 19-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին այս ամռանը: Ֆուտբոլիստի պայմանագրով հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո:
Պինոն Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողն է, որը հեթ-տրիկ է ձևակերպել առաջին խաղակեսում: սրանով նա համարվում է ռեկորդակիր:
Այս մրցաշրջանում «դեղին սուզանավի» կազմում Պինոն մասնակցել է 32 հանդիպման և դարձել 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: