Սլովակիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Սլովանը» 2-0 հաշվով հաղթեց «Ռուժոմբերոկին»։
«Սլովանի» առաջին գոլի համահեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ գոլային փոխանցում կատարելով Անդրե Գրինին։
Բարսեղյանը փոխարինվեց 71-րդ րոպեին։ Այսպիսով, «Սլովանը» պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում։