«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն հայտնվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է լրագրող Ժերար Մորենոն, իսպանացի մասնագետը հեռախոսազրույց է ունեցել իվուարցու հետ։ Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի հարցը «Բարսելոնա»։
Կեսիեի պայմանագիրը «ռոսոներիների» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Ֆուտբոլիստը Չավիին տեղեկացրել է, որ հաճույքով կաշխատի վերջինիս հետ՝ ավելացնելով, որ իրեն դուր է գալիս Բարսելոնան։
























































