ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ փարիզյան ակումբից։
Արգենտինացու պայմանագրում կա կետ, ըստ որի նա իրավունք ունի ցանկացած պահի հեռանալ թիմից։ Այդ մասին հայտնում է լրագրող Էդուարդո Ինդան։
Նա նշում է, որ Մեսսին իսկապես կապ է ունեցել Մայամիի «Ինտերի» ղեկավարության հետ։ Միանգամայն հնարավոր է, որ արգենտինացին հաջորդ մրցաշրջանում հանդես գա ամերիկյան ակումբում։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» հետաքրքված է Լուիս Սուարեսի և Սերխիո Բուսկետսի ծառայություներով: