«Ռոման» փոշմանել է հարձակվող Էլդոր Շոմուրոդովի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Անցյալ տարի հռոմեացիները խաղացողին գնել էին «Ջենոայից»: Մինչ այդ խաղացողը հանդես է եկել «Ռոստովում»:
26-ամյա ուզբեկ ֆուտբոլիստի համար «Ռոման» վճարել է 17,5 միլիոն եվրո։ Սակայն Շոմուրոդովը չարդարացրեց Ժոզե Մոուրինյուի մարզչական շտաբի սպասելիքները։
Հավանական է, որ «Ռոման» այս ամառ կփորձի վաճառել Շոմուրոդովին:
























































