Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղում: Այս մասին հայտնում է Footmercato-նլ:
Նշվում է, որ Ռամոսը մկանային վնասվածք ունի ու դժվար թե հասցնի ժամանակին վերականգնվել: «Ռեալի» դեմ պատասխան խաղը նախատեսված է մարտի 9-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Առաջին խաղն ավարտվել է փարիզյան թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով:
Ռամոսը 2005-ից 2021 թվականներին հանդես է եկել «Ռեալի» կազմում:
























































