«Նոային» է միացել ևս մեկ լեգեոներ։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական էջը, պայմանագիր է կնքվել մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Օանչայի հետ։
26-ամյա ֆուտբոլիստը «Շերիֆի» սան է, հանդես է եկել ինչպես «Շերիֆում», այնպես էլ «Սֆինտուլ Գեորգե» և ռուսական «ԲՄԱ Խաբարովսկ» ակումբներում։
Օանչան խաղացել է նաև Մոլդովայի տարբեր տարիքային հավաքականների կազմում, հրավիրվել է ազգային հավաքական, սակայն դեռևս նորամուտը չի նշել։