Միջին քաշային կարգում Ուկրաինան ներկայացնող բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին և դարձել IBF Inter-Continental տիտղոսակիր, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Մենամարտը կայացել է Գերմանիայի Կարլսրուե քաղաքում կայացած Facher Sport Management-ի բռնցքամարտի երեկոյի շրջանակում։
25-ամյա հայ բռնցքամարտիկը ութերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է մրցակցին։
Չուխաջյանը վերջին անգամ մենամարտել էր անցած տարվա հուլիսին՝ հաղթելով նիկարագուացի Ռոբերտո Արիասային։