Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը հաղթել է Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրում։
Պետրոսյանը երկու ծրագրերի արդյունքում ստացել է 213,26 միավոր, սակայն մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Սոֆյա Մուրավյովային (216,64)։
Ազատ ծրագրում սահելու ժամանակ Պետրոսյանը կատարել է քառակի ռիտբերգերից կազմված կասկադ։ Նա դարձավ կանանց գեղասահքի պատմության մեջ առաջին գեղասահորդուհին, ով կատարել է քառակի ռիտբերգեր՝ առանց ընկնելու:
Նույն ծրագրի ընթացքում Պետրոսյանը փորձել է ևս մեկ քառակի ռիտբերգեր կատարել, սակայն ընկել է։