Սերբ Նովակ Ջոկովիչը 2021 թվականի մրցաշրջանի ավարտին արժանացել է գավաթի՝ որպես աշխարհի առաջին ռակետ։ Մրցանակը նրան շնորհվել է ATP-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Կասպեր Ռուդին հաղթելուց հետո (7:6, 6:2):
Ջոկովիչն ադեն յոթերորդ մրցաշրջանն է ավարտում որպես թիվ 1 ռակետ (2011-2012, 2014-2015, 2018, 2020-2021): Այս առումով նա տղամարդկանց թենիսի ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Փիթ Սամպրասի ցուցանիշը (1993-1998 թթ.):
























































