Հունգարիայում կայացավ գեղասահքի Budapest Trophy 2021 մրցաշարը, որում փայլուն հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։
Ռիթմիկ պարից հետո Թինան և Սիմոնը երկրորդ հորիզոնականում էին։ Սակայն նրանք հշարալի հանդես եկան ազատ պարեր ծրագրում և հաղթեցին Budapest Trophy 2021 մրցաշարում։
Հիշեցնենք, որ վերջերս Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Գերմանիայում անցկացվող գեղասահքի վարկանիշային մրցաշարի արդյունքում ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել։