Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը Իտալիայում ընթացող 2026 թվականի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում վաստակել է 72,89 միավոր։
Երեքշաբթի երեկոյան ռուսաստանցի մարզուհին սառույց է դուրս եկել երկրորդ համարի ներքո և անթերի կատարել իր ելույթը։
Գեղասահորդուհիներն իրենց ազատ ծրագրերը կներկայացնեն փետրվարի 19-ին։
Հիշեցնենք, որ Իտալիայում անցկացվող Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև փետրվարի 22-ը։




























































