Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց օտարերկրացի երկրպագուների։ Մրցումների տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան միայն Չինաստանի բնակիչները, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Առանց կարանտինի Չինաստանի մայրաքաղաք կկարողանան մուտք գործել կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված մարզիկները, պատվիրակությունների անդամներն ու լրագրողները։ Չպատվաստվածները ստիպված կլինեն անցնել 21-օրյա կարանտին:
Հիշեցնենք, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։