«Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի կրակը այսօր լուսադեմին Աթենքից հասել Է Չինաստանի մայրաքաղաք, գրում է ՀԱՕԿ-ը:
Խաղերի կրակը համընդհանուր ցուցադրման կներկայացվի Պեկինի օլիմպիական աշտարակում: Դրանից հետո ջահը կսկսի շրջագայել երկրի այլ շրջաններում:
Փոխանցավազքի ժամկետների և երթուղու մասին կազմկոմիտեն կհայտարարի մի փոքր ուշ: