2022 թ-ի հունվարի 27-ին Չինաստանում պաշտոնապես կբացվի ձմեռային խաղերի օլիմպիական ավանը, որը կսկսի ընդունել մարզիկներին: Այս մասին հայտնել է կազմկոմիտեի փոխնախագահ, Պեկինի փոխքաղաքապետ Չժան Ցզյանդունը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Նա նաև նշել է, օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի փետրվարի 2-ին: Հիշեցնենք, որ ջահը Հունաստանից Պեկին է հասցվել հոկտեմբերի 20-ին։