Երևանի «Ալաշկերտն» արդեն ժամանել է Ուելս, որտեղ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է երկրի չեմպին «Կոնաս Կի Նոմադսի» հետ:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» և Ուելսի չեմպիոնի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Ուելսի չեմպիոնի հետ խաղի համար երևանյան ակումբի կազմում 19 ֆուտբոլիստ է հայտավորել։