Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Ուելսի չեմպիոն «Քոնաս-Քի Նոմադսի» հետ խաղին 19 ֆուտբոլիստ է հայտավորել։ Երևանյան թիմի հայտացուցակը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Հայտացուցակից բացակայում են թիմի մի քանի նորեկները՝ Աղվան Դավոյանը, Դեու Դոսան և Ֆոֆանա Բեկոն։
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղը կկայանա հուլիսի 7-ին Աբերիսթուիթ քաղաքի «Պարկ Ավենյու» մարզադաշտում։
Ալեքսանդր Գրիգորյանն առաջիկա խաղերի համար հայտավորել է հետևյալ խաղացողներին՝
Դարպասապահ․ Դավիդ Յուրչենկո, Օգնեն Չանչարևիչ,
Պաշտպաններ․ Տյագո Անդրադե, Տարոն Ոսկանյան, Միհայլո Յովանովիչ, Բորիս Դիդյե Կադյո, Դեյան Բոլևիչ,
Կիսապաշտպաններ․ Վանգու Գոմե, Ռումյան Հովսեփյան, Վենսան Բեզուկար, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Դավիթ Խուրցիձե, Խամես Սանթոս դաս Նևաս, Դավիդ Դավիդյան,
Հարձակվողներ․ Ալեքսանդր Գլիշիչ, Ժոզե ՝Էմբալո, Գրիգոր Աղեկյան, Նիկիտա Տանկով։