Ֆորմուլա 1-ի կատալոնական Գրան Պրին, որը չորրորդն է այս մրցաշրջանում, ավարտվեց բրիտանացի Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով։ Երկրորդը Մաքս Ֆերստապենն էր։ Եռյակը ամբողջացրեց «Մերսեդես» թիմի մյուս ավտոարշավորդ Վալտերի Բոտասը։
«Ռեդ Բուլը» այս անգամ էլ զիջեց «Մերսեդեսին»՝ տակտիկական պայքարում, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնված հոլանդացի Ֆերստապենի համար այս Գրան Պրին էլ նշանակվորվեց անվադողերի ընտրության հետ խնդիրներով։ Ընդհանուր հաշվարկում, Լյուս Հեմիլթոնի համար սա ընթացիկ մրցաշրջանի երրորդ հաղթանակն էր, որով բրիտանացին միավորների քանակը հասցրեց 94-ի, 80 միավոր ունի Ֆերստապենը, երրորդ տեղում Վալտերի Բոտասն է 47 միավորով։