Դահուկավազքի օլիմպիական չեմպիոն և աշխարհի 14-ակի չեմպիոն Թերեզա Յոհաուգը չկարողացավ լրացնել Տոկիոյի ՕԽ-ի 10,000 մետր վազքի առաջնության համար նորմատիվը:
Ավելի վաղ NRK հեռուստաալիքը հայտնել էր նորվեգացու մտադրության մասին ՝ մասնակցելու ամառային Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին․ այդ մասին հայտնել էր նրա մենեջեր Յորն Էռնստը: 32-ամյա Յոհաուգը մրցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը ՝ ցույց տալով 31 րոպե 33 վայրկյան ժամանակ: Այս մարզաձևում օլիմպիական չափանիշը 31 րոպե 25 վայրկյան է:
Կանոնակարգի համաձայն, Միջազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի անհատական հրավեր ուղարկել մարզիկներին՝ խաղերին մասնակցելու համար: Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: