Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։
Գերմանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Հյուսիային Մակեդոնիայի հավաքականին: Իսկ Իսլանդիայի հավաքականն արտագնա խաղում 1-4 հաշվով հաղթեց Լեխտենշտեյնին։
Այս պահին մեր խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը՝ ունենալով 100 տոկոսանոց արդյունք (9 հնարավորից՝ 9 միավոր)։
Հյուսիսային Մակեդոնիան երկրորդն է, իսկ Գերմանիան երրորդը․ երկու հավաքականներն էլ ունեն հավասար՝ 6 միավոր, սակայան բալկանյան երկրի ներկայացուցիչները խփած և բաց թողնված գնդակների տարբերությամբ առավելություն ունեն գերմանացիների նկատմամբ։
Ռումինիան և Իսլանդիան ունեն երեքական միավոր, Լիխտեյնշտեյնը դեռ միավորներ չի վաստակել։
