Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։
Խաղի հենց մեկնարկից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ և մեկ երկու վտանգավոր պահ կարող էր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն ռումինացիները ժամանկին չեզոքացնում էին մեր ֆուտբոլիստների գրոհները։
Երկրորդ խաղակեսը հայ ֆուտբոլիստները սկսեցին շատ ակտիվ։ Ընդմիջմանը Կապառոսը դաշտ դուրս բերեց Սարգիս Ադամյանին, Ժիրայր Շաղոյանին ու էդուարդ Սպերցյանին։
54-րդ րոպեին էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։
Սակայն 87-րդ րոպեին Հարոյանը հաշիվը դարձրեց 2։2, իսկ երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3։2։
Այսպիսով անցկացրած 3 խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր։