Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան(AFFA) բողոք կներկայացնի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (ՖԻՖԱ) ՝ կապված ԱԱ-2022 ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ, հայտնում է Pressball.by կայքը։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ հղում անելով Vzglyad.az-ին, այդ մասին ասվում է AFFA-ի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ:
«AFFA-ն համապատասխան ընթացակարգով դիմում կուղարկի ՖԻՖԱ-ին` կապված Հայաստան-Ռումինիա խաղի ընթացքում մարզադաշտի տրիբունայում անջատողական ռեժիմի այսպես կոչված «դրոշներ» պարզելու կապակցությամբ», — ասվում է հաղորդագրության մեջ։