Մարտի 31-ին տեղի կունենա Հայաստանի հավաքականն ԱԱ-2022 -ի ընտրական փուլի երրորդ տուրում կմրցի Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկուշոր Բանչուն երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի հավաքականը ագրեսիվ խաղ է ցուցադրում և գիտակցում է խաղի բարդությունը ` նշելով, որ իրենց թիմը պետք է հաղթի:
«Հայաստանը կոմպակտ թիմ է՝ լավ խաղացողներով: Մենք գիտենք, որ մեզ դժվար խաղ է սպասվում։ Մենք փորձում ենք ֆուտբոլ խաղալ, ես ուզում եմ աչքի ընկնել, և մենք կփորձենք լավ խաղ անցկացնել՝ հաղթելու համար։ Կարևոր է ավելի շատ գոլեր խփել, քան մրցակիցը», — ասել է Բանչուն: