«Միլանը» մտադիր է մրցակցել «Վեսթ Հեմի» հետ «Սևիլյայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի տրանսֆերի համար:
Ըստ Il Milanista-ի, երկու ակումբներն էլ արդեն փորձել են 23-ամյա մարոկկացու տրանսֆերը կազմակերպել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց ձախողվել են:
Միևնույն ժամանակ, ոչ «ռոսոներիները», ոչ «մրճահարները» չեն պատրաստվում հրաժարվել Յուսեֆի տրանսֆերից և մրցաշրջանի ավարտից հետո կկրկնեն իրենց փորձերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էն-Նեսիրին Լա լիգայի 22 խաղում խփել է 13 գոլ, իսկ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը: