«Չելսիի» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադի» նախկին կիսապաշտպան Նգոլո Կանտեն վերադարձել է Եվրոպա։ 34-ամյա ֆուտբոլիստը միացել է Ստամբուլի «Ֆեներբահչեին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հարկ է նշել, որ մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին տեղափոխվել է հակառակ ուղղությամբ՝ միանալով «Ալ-Իթիհադին»։ Կանտեն թուրքական գրանդի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։
Ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4.5 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կանտեն մասնակցել է 18 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։




























































