Խորվաթիայի ազգային հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը թուրքական «Ֆեներբախչեից» տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
««Բարսելոնայի» և «Ֆեներբախչեի» միջև համաձայնություն է ձեռք բերվել խորվաթ դարպասապահի տրանսֆերի շուրջ։ Նա կստորագրի չորս մրցաշրջանի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Դոմինիկ Լիվակովիչը թուրքական ակումբի գույները պաշտպանում էր 2023 թվականի օգոստոսի 25-ից։























































