Հայաստանի ազգային հավաքականի և Լիմասոլի ԱԵԼ-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը մոտ է Հունաստանի առաջնություն տեղափոխությանը: Այս մասին հայտնում է Armenian Football Group — AFG-ն:
Ղազարյանը մոտ ժամանակներս կարող է պայմանագիր կնքել Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Լամիա» ակումբի հետ:
Նշենք՝ Ղազարյանը Հունաստանի առաջնությունում հանդես գալու փորձ արդեն ունի: 2014/15 մրցաշրջանում նա հանդես է եկել «Օլիմպիակոս» և «Կերկիրա» ակումբներում:
Հայ ֆուտբոլիստը 2019 թվականից է հանդես գալիս ԱԵԼ-ում: Այս ընթացքում ընդհանուր առմամբ 21 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: