Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը «Փյունիկ» վերադառնալուց հետո իր առաջին գոլն է խփել՝ գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը:
Ղազարյանն աչքի է ընկել ՀՊԼ նոր մրցաշրջանի մեկնարկային տուրի հանդիպման 74-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 4-0: Նշենք՝ Ղազարյանը «Փյունիկի» պահեստայինների թվում է մեկնարկել խաղը և դաշտ է դուրս եկել հանդիպման 66-րդ րոպեին:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Հայաստանի առաջնություններում իր 50-րդ գոլն է խփել .